-
15.10.2019|
13:03
Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր արտոնագրերը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների պատճառով՝ հայտնում է Financial Times-ը:
-
15.10.2019|
13:02
Գերմանական Volkswagen ընկերությունը Սիրիայում Թուրքիայի գործողությունների ֆոնին անորոշ ժամանակով հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը, հայտնում է Handelsblatt-ը:
-
15.10.2019|
13:01
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի չի պատրաստվում մեկնել Թուրքիա, որտեղ մտադիր էր քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, վկայում է Սպիտակ տան պաշտոնական ժամանակացույցը:
-
15.10.2019|
13:01
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԵՎ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՑԻԱՆԵՐԻ ՀՕԴՍ ՑՆԴԵԼԸ
Արդեն երկու օր շրջանառվում են Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ենթադրյալ ձեւակերպումները եւ մեկնաբանությունները։
-
15.10.2019|
13:00
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների «5+1» ձևաչափի շրջանակներում, սակայն նախևառաջ պետք է չեղարկվեն պատժամիջոցները և ապահովվեն իրանցի ժողովրդի շահերը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
-
15.10.2019|
12:59
ԵՄ-ն հոկտեմբերի վերջին կարող է արտահերթ գագաթնաժողով հրավիրել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով՝ հայտնել է BBC-ին:
-
15.10.2019|
12:58
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է. «Նախագահ Թրամփը սրեց քաոսն ու անկայունությունը Սիրիայում: Նրա հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բավարար չէ վերացնելու այս հումանիտար աղետը»:
-
15.10.2019|
12:57
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ:
-
15.10.2019|
12:56
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի նիստին։
-
15.10.2019|
12:56
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Արին Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները: